Առգրավել են Արցախի նախկին նախագահի հեռախոսը. փաստաբան

https://arm.sputniknews.ru/20260524/argravel-en-arcakhi-nakhkin-nakhagahi-herakhvosy-pastaban–102566529.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100527593_0:0:1280:960_1920x0_80_0_0_8bb3a62c017559cc58af9920b3093da7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել շահրամանյան, ռոման երիցյան, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն, հեռախոս, արցախ

սամվել շահրամանյան, ռոման երիցյան, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն, հեռախոս, արցախ

Բաժանորդագրվել

Մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Երևանում տեղակայված Արցախի ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը մի քանի օր առաջ առգրավվել է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին մանրամասներ հայտնեց փաստաբան Ռոման Երիցյանը:

Նշենք, որ ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է:
«Սամվել Շահրամանյանին ՔԿ են կանչել հարցաքննության դեռ մայիսի 15-ին, ներկայացրել են առգրավվման մասին որոշումը»,- ասաց Երիցյանը:

Իր «Ֆեյսբուքի» էջում էլ փաստաբանը գրել է, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունից հայտնել են նաև, որ ծառայողական բնակարաններն ազատելու հարյուրավոր ծանուցումներ են ուղարկել արցախցիներին, այդ թվում՝ Արցախի նախկին զինկոմիսար (1999-2011 թթ․) Ֆելիքս Գաբրիելյանին ու ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանին՝ «բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ» պատճառաբանությամբ։

Երիցյանը նաև շեշտել է, որ նշված բնակարանը ՀՀ-ում Ֆելիքս Գաբրիելյանի և իր ընտանիքի անդամների միակ կեցավայրն է։

Ըստ փաստաբանի՝ բացի նշվածներից, նախաձեռնված են նմանատիպ հարյուրավոր գործընթացներ։

«Խախտման փաստական հիմք ծանուցմամբ չի վկայակոչվել, իրավական հիմքերը խոսում են լրիվությամբ այլ իրավիճակի մասին, իսկ ընդամենը 3 նախադասությունից բաղկացած ծանուցումն էլ ունի ուղղագրական և փաստական տասնյակ սխալներ»,- գրել է Երիցյանը:

Փաստաբանի խոսքով՝ 2026 թվականի մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Արցախի Հանրապետությանը պատկանող, Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում տեղակայված ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը, մինչդեռ այն մինչ օրս հրապարակված չէ:

Leave a comment