Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ազգային միասնությունը անվանել է երկրի՝ ճգնաժամերն ու սպառնալիքները հաղթահարելու կարևորագույն ռեսուրսը՝ ընդգծելով, որ Իրանում ոչ մի որոշում չի ընդունվում առանց Իսլամական հեղափոխության առաջնորդի թույլտվության։
Ինչպես հայտնում է Tasnim-ը, Իրանի Իսլամական Հանրապետության հեռուստառադիոհեռարձակման ընկերության (IRIB) ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ասել է, որ երկրի կայունությունը բարդ ժամանակաշրջաններում ապահովվել է ժողովրդի և իշխանական համակարգի հենասյուների համերաշխությամբ ու փոխըմբռնմամբ։