https://arm.sputniknews.ru/20260524/aveli-lav-ban-karajarkem-tsarukjany-ir-arandznatuny-tsereri-kentrvon-dardznelu-masin-102561720.html
Ավելի լավ բան կառաջարկեմ. Ծառուկյանը՝ իր առանձնատունը ծերերի կենտրոն դարձնելու մասին
Ավելի լավ բան կառաջարկեմ. Ծառուկյանը՝ իր առանձնատունը ծերերի կենտրոն դարձնելու մասին
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը շեշտեց՝ պատերազմում վիրավորում ստացած անձանց պետք է մեծ ուշադրություն դարձնել: 24.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-24T17:47+0400
2026-05-24T17:47+0400
2026-05-24T17:56+0400
գագիկ ծառուկյան
նիկոլ փաշինյան
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102541514_0:0:1501:844_1920x0_80_0_0_15e82ea484366415f7c446110f4d9cc5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր սեփական առաջարկն է անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ կառավարական տների հետ կապված: Նշենք, որ Փաշինյանը մայիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում քարոզորշավի ժամանակ կրկին սպառնաց ԲՀԿ առաջնորդին։ Նա պնդեց, թե քանի Հայաստանը կա, Գագիկ Ծառուկյանից վերցնելու են բոլոր տները ու մինչև 2031թ.–ը Կոտայքի մարզում գտնվող նրա առանձնատունը, որն ինքն անվանեց «սարի գլխի տուն», պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա, ինչպես շուտով դառնալու է նրա փեսայի՝ Կարապետ Գուլոյանի տունը։Քաղաքական գործիչը շեշտեց՝ պատերազմում վիրավորում ստացած անձանց պետք է մեծ ուշադրություն դարձնել:«Եթե տենց հզոր տղա է, որ կարող է խլել ու տալ, ապա Սյունիքում սարերի գլխին տեղակայված դիրքերում կանգնած ադրբեջանցիներին թող հանի ու տարածքները կրկին վերադարձնի ժողովրդին: Միայմ դատարկ խոսելով չի»,-ասաց Ծառուկյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102541514_79:0:1204:844_1920x0_80_0_0_0aacd25d941a6abecc1ac122f9c44382.jpg.webp
գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան, քարոզարշավ
գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան, քարոզարշավ
Քաղաքական գործիչը շեշտեց՝ պատերազմում վիրավորում ստացած անձանց պետք է մեծ ուշադրություն դարձնել:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր սեփական առաջարկն է անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ կառավարական տների հետ կապված:
«Ավելի լավ բան առաջարկեմ: Կառավարական տները կարող ենք նվիրել պատերազմների մասնակից և վիրավորված տղաներին: Նրանք հերոսներ են, ապաքինման կարիք ունեն: Բոլոր անհրաժեշտ սարքավորումներն էլ ես կտամ՝ իմ միջոցներով»,- Էջմիածնում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Ծառուկյանը:
Քաղաքական գործիչը շեշտեց՝ պատերազմում վիրավորում ստացած անձանց պետք է մեծ ուշադրություն դարձնել:
«Եթե տենց հզոր տղա է, որ կարող է խլել ու տալ, ապա Սյունիքում սարերի գլխին տեղակայված դիրքերում կանգնած ադրբեջանցիներին թող հանի ու տարածքները կրկին վերադարձնի ժողովրդին: Միայմ դատարկ խոսելով չի»,-ասաց Ծառուկյանը։