ԱԹՍ-ի հարվածից վառելիքով լի վագոն է բռնկվել ՌԴ Կուրսկի մարզում

https://arm.sputniknews.ru/20260524/ats-i-harvatsic-vareliqvov-li-vagvon-e-brnkvel-rd-kurski-marzum-102560774.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1688/22/16882252_341:0:3072:2048_1920x0_80_0_0_0b21cc2cad9e9935ae77a717ddc5c5b8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կուրսկ, գնացք, վագոն, հրդեհ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

կուրսկ, գնացք, վագոն, հրդեհ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Իշխանությունները հարակից բնակավայրից անվտանգության նկատառումներով տարհանել են մոտ 80 մարդու։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՌԴ Կուրսկի մարզում երկաթուղային գծերին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վառելիքի վագոն է բռնկվել, նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։

«Այսօր հակառակորդի ԱԹՍ-ն գրոհել է Լգովի շրջանի երկաթուղային գծերը, ինչի հետևանքով վառելիքով բեռնված վագոն է բռնկվել։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր և տուժածներ չկան»,- իր Telegram-ալիքում գրել է Խինշտեյնը:

Նա նշել է, որ հրդեհի տարածման մակերեսը ճշտվում է։

Մարզպետը հավելել է, որ անվտանգության նկատառումներով տեղական իշխանությունները հարակից բնակավայրից ժամանակավորապես տարհանել են 76 բնակչի։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում և տարբեր եղանակներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ տարածքը։

Leave a comment