ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, թե որն է եղել իր ամենամեծ սխալը «քաղաքայինների» ղեկին աշխատելու տարիներին։
Իսպանացի մասնագետն անդրադարձել է այն ժամանակաշրջանին, երբ թիմի կազմում հանդես էր գալիս դարպասապահ Ջո Հարթը։
««Մանչեսթեր Սիթիում» անցկացրած ողջ ժամանակահատվածի համար ես միայն մեկ բանի համար եմ ափսոսում։ Ցավում եմ, որ Ջո Հարթին իրեն դրսևորելու իրական հնարավորություն չտվեցի»,- նշել է Գվարդիոլան Sky Sports-ին տված հրաժեշտի հարցազրույցում։
Հիշեցնենք, որ անգլիացի դարպասապահը «Մանչեսթեր Սիթիի» գույները պաշտպանել է 2006-ից 2018 թվականներին։ 2024 թվականին Ջո Հարթը պաշտոնապես հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
Աղբյուրը՝ Armsport.am:
–00—ՅՄ