Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աբու Դաբիում սկսվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ օրը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով աղբյուրին:
Երեկ կայացած հանդիպումը տևել է մի քանի ժամ: Սա եռակողմ բանակցությունների երկրորդ փուլն է:
ТАСС-ի աղբյուրը հայտնել է, որ բանակցությունների երկրորդ օրվա ընթացքում քննարկվում են տնտեսական հարցեր, հրադադարի մեխանիզմը և տարածքային հարցեր: «Ընդհանուր առմամբ, դրանք տնտեսական ասպեկտներ են, տարածքային հարց և հրադադարի մեխանիզմ»,- ասել է նա։
Աբու Դաբիում առաջին երկու հանդիպումները տեղի են ունեցել հունվարի 23-24-ին: