ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ հունիսի 5-ին․ Al Hadath

Al Hadath-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի 5-ին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ նախնական համաձայնությունը ներկայացվելու է որպես փոխըմբռնման հուշագիր, որի ստորագրումից հետո կսկսվեն վերջնական հարցերի շուրջ բանակցությունները։

Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր նախնական համաձայնությունը կկրի «Իսլամաբադի հռչակագիր» անվանումը։

Հաղորդվում է նաև, որ բանակցային գործընթացում գլխավոր միջնորդ հանդիսացող Պակիստանը կարող է հայտարարել հուշագրի մասին նույնիսկ առանց հիմնական կողմերի ներկայության։

Ըստ աղբյուրների՝ Վաշինգտոնն ու Թեհրանը իրենց պատվիրակությունների ղեկավարներին կներկայացնեն այն փուլում, երբ սկսվեն վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment