«Պորտը տեղը դնենք». «Բոլորին դեմ եմ»-ը քարոզարշավը Գյումրիում է շարունակում

Բաժանորդագրվել

Կուսակցության անդամները վստահեցնում եմ՝ իշխանության գալով՝ կմաքրեն քաղաքական դաշտը:

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը իր քարոզարշավն առաջին անգամ իրականացնում է Երևանից դուրս. այս անգամ էլ քաղաքական ուժերի «պորտն են տեղը դնում»:

Կուսակցության անդամները Շիրակի մարզի Գյումրի քաղաքում են, որտեղ մեծ պաստառի վրա տպագրել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի լոգոները և ցանկացողները դրանց վրա ինքնակպչուն թղթեր են կպցնում՝ այդպիսով իրենց դժգոհությունը հայտնելով տվյալ կուսակցության դեմ:

«Մենք 100 օրում կմաքրենք քաղաքական համակարգը՝ անպատասխանատու քաղաքական գործիչներից»,- հայտարարեցին կուսակցության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամների նախընտրական ցուցակում կար պատգամավորի 87 թեկնածու, այնուհետև նրանց մի մասը ինքնաբացարկ ներկայացրեց: Արդյունքում կուսակցությունում այժմ 25 անդամ կա, որոնց թվում նաև վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն է:

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment