Իրանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություններ կան հուշագրի 1-2 կետերի շուրջ. ԶԼՄ-ներ

https://arm.sputniknews.ru/20260524/irani-ev-amn-i-mijev-taradzajnutjunner-kan-hushagri-1-2-keteri-shurj-zlm-ner-102555920.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99918624_29:0:772:557_1920x0_80_0_0_79d1ac82d699e4e631df754d47889354.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, պատերազմ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, պատերազմ

Բաժանորդագրվել

Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի տեքստում Իրանից հարստացված ուրանի դուրսբերում նախատեսված չէ:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև պահպանվում են տարաձայնությունները փոխըմբռնման հուշագրի մեկ-երկու կետերի շուրջ։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ պնդում էր, որ Իրանի հետ գործարքը մեծ մասամբ համաձայնեցված է, իսկ վերջնական հարցերն ու մանրամասները քննարկվում են և շուտով կհայտարարվեն:

«Տեղեկացված աղբյուրը «Tasnim» գործակալությանը հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև պահպանվում են տարաձայնությունները հնարավոր փոխըմբռնման հուշագրի մեկ-երկու կետերի շուրջ, և հարցը դեռևս լուծված չէ ԱՄՆ-ի կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Tasnim»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի տեքստում Իրանից հարստացված ուրանի դուրսբերում նախատեսված չէ ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն Միացյալ Նահանգները սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։

Leave a comment