ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Սրանք ուզում են ադրբեջանցիներին լցնեն մեր երկիր, չեն մտածում ազգի մասին, կկանգնեցնենք սա։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Սրանք այսօր չեն մտածում հայ ժողովրդի մասին, մտածում են բերեն ադրբեջանցիներով լցնեն մեր երկիրը հետո նորից արդեն երկրի ներսում սկսվի սկզբից փոքր պատերազմներ, հետո մեծանան այդ պատերազմները ու դառնա նորից մեծ պատերազմ: Դրա համար մենք ասում ենք՝ գնալու ենք հաղթենք, կանգնեցնենք այս չարիքին, քանի որ սրանք ոչ միայն արտաքին չարիք են բերել մեր գլխին, այլ ամբողջ ներսն են քանդել այս 8 տարվա ընթացքում: Դրա համար մենք միասին պետք է օգտագործենք ամենալավ շրջանների պոտենցիալը»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ