Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) տեղեկացրել է Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս Ռամիլ Իմրանովի մահվան մասին։
Հայտարարության համաձայն՝ դիվանագետը կյանքից հեռացել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով։
«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում հանգուցյալի ընտանիքին, մերձավորներին և գործընկերներին։ Այս ծանր պահին մաղթում ենք նրանց տոկունություն և համբերություն»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռամիլ Իմրանովը երկար տարիներ ծառայել է դիվանագիտական համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ։