Հիվանդության հոտը․ Ի՞նչ հոտ ունի մարմինը, երբ կա որևէ պաթոլոգիա, ի՞նչ են ասում բժիշկները, ե՞րբ պետք է տագնապել

Գիտնականները պնդում են, որ մարդիկ իրենց հոգու զույգին ընտրում են մարմնի հոտի հիման վրա: Կարծիք կա, որ հոտառությունը մեզ օգնում է գտնել առավել համատեղելի գենետիկական կառուցվածք ունեցող զուգընկեր: Մարդիկ ունակ են արտազատել ֆերոմոններ՝ նյութեր, որոնք գրավում են հակառակ սեռին: Այնուամենայնիվ, կան իրավիճակներ, երբ մարմնի որոշակի հոտը պետք է ընդունվի որպես տագնապի ազդանշան: Այն կարող է վկայել լուրջ հիվանդության մասին: Բժիշկները պնդում են, որ որոշ հիվանդություններ ունեն իրենց յուրահատուկ «բույրը»: AiF.ru-ն բացատրում է, թե ինչ հոտ ունեն հիվանդությունները և ինչին ուշադրություն դարձնել, երբ նոր հոտ է հայտնվում:

Ըստ բժիշկ-ինֆեկցիոնիստների՝ շաքարային դիաբետի ծանր ձևերի դեպքում մարդու շնչառությունից կամ մաշկից երբեմն զգացվում է ացետոնի կամ թթված խնձորի հիշեցնող հոտ։ Երիկամների աշխատանքի խանգարումների ժամանակ կարող է առաջանալ ամոնիակի հոտ, իսկ լյարդի որոշ հիվանդությունների դեպքում՝ քաղցրավուն կամ բորբոս հիշեցնող հոտ։

 

Մասնագետները նշում են նաև ավելի հազվադեպ դեպքեր։ Օրինակ՝ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ Պարկինսոնի հիվանդության դեպքում կարող են փոխվել մաշկային արտադրությունների հոտային առանձնահատկությունները։ Կան նաև հազվադեպ գենետիկական խանգարումներ, որոնց դեպքում մարմնից կարող է զգացվել ձկան հոտ։

Միաժամանակ բժիշկները զգուշացնում են, որ նման նշանները չեն կարող համարվել հստակ ախտորոշիչ մեթոդ։ Մարմնի հոտի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել նաև սննդակարգով, դեղամիջոցներով, հիգիենայով կամ այլ գործոններով։

 

Եթե մարմնի կամ շնչառության հոտը կտրուկ փոխվել է և պահպանվում է երկար ժամանակ, մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի և անցնել հետազոտություն։

Leave a comment