Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը դարձել է Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության չեմպիոն։

68 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել է թուրք Սարուհան Կարաօղլուին ու նվաճել ոսկե մեդալ (տեսանյութ

41 կգ քաշային Տիգրան Աղաջանյանը և 57 կգ քաշային Ատոմ Եսայանը կպայքարեն բրոնզե մեդալի համար, իսկ 38 կգ քաշային Նորայր Գևորգյանն ու 52 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն:

Leave a comment