Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց «Խաղաղության կորպուսի» 31-րդ խմբի ծառայությունը


Տեղի ունեցավ «Խաղաղության կորպուսի» կամավորների 31-րդ խմբի պաշտոնական երդմնակալությունը, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։


 


Երդման հանդիսավոր արարողությամբ, որը վարեց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, նշանավորվեց «Խաղաղության կորպուսի» կամավորների նոր խմբի ծառայության պաշտոնական մեկնարկը Հայաստանի տարբեր համյանքներում։ 


 


Այս տարին առանձնահատուկ է Միացյալ Նահանգների համար, քանզի լրանում է ԱՄՆ անկախության 250-ամյակը և նախագահ Քեննեդու կողմից հիմնած «Խաղաղության կորպուսի» գործունեության 65 տարին։


 


Այսօր «Խաղաղության կորպուսը» շարունակում է մնալ ամերիկյան լավագույն ավանդույթները ներկայացնող այն կառույցը, որն ամուր կապեր է ձևավորում Միացյալ Նահանգների ու այն համայնքների միջև, որտեղ ծառայում են կամավորները։


 

Leave a comment