«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն | Factor.TV

«Արարատ-Արմենիան» ժամանակից շուտ նվաճել է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

Դա հայտնի է դարձել Հայաստանի առաջնության 13-րդ տուրից տեղափոխված խաղից հետո, որում երկրորդ տեղում գտնվող «Նոան» գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Փյունիկի» հետ և զրկվել «Արարատ-Արմենիային» հասնելու հնարավորությունից։

Վերջին տուրից առաջ առաջատարն ունի 57 միավոր և 4 միավոր գերազանցում է «Նոային»: «Փյունիկը» 52 միավորով երրորդ տեղում է։

«Արարատ-Արմենիան» Հայաստանի չեմպիոն դարձավ երրորդ անգամ` կրկնելով 2019 և 2020 թվականների հաջողությունը։

Leave a comment