2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP


«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է հայտնվել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ կնքված և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթուղթ, գրում է FIP-ը։


«Այն վկայում է՝ Կարապետյանը 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ ՌԴ քաղաքացիություն է ունեցել։ 


Հիշեցնենք, որ մայիսի 19-ի երեկոյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից փաստաթղթեր հանրայնացրեց, որոնք  վերաբերում են «Մոսպրոմէքսպլուատացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Էկրանապատկերներում, որոնք հրապարակել էր Սիմոնյանը, երևում է, որ Նարեկ Կարենի Կարապետյանը նշված ընկերության բաժնետեր է և ունի ՌԴ քաղաքացիություն։ 


Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, ինչի հիմքով ՀՀ ՆԳՆ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ։  


Նույն օրը Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր այդ պնդումները։ Որպես  աջակցություն Կարապետյանին, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը նույնպես հայտարարել էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ և երբևէ չի ունեցել ՌԴ քաղաքացիություն։ 


Կարապետյանի այդ հայտարարությունից հետո, սակայն, Սիմոնյանը մեկ այլ ֆեյսբուքյան եթերով հայտնեց, որ Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանում Կարապետյանի վերաբերյալ հին տվյալները հեռացվել են՝ համապատասխան հղումը որոշ ժամանակ անհասանելի է եղել, ապա դրանց խմբագրված տարբերակն է հրապարակվել գրանցամատյանում։ 


Տեղեկանքում արդեն նշվում է, որ Նարեկ Կարապետյանը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի քաղաքացի է։ Փոփոխությունը կատարվել է մայիսի 20-ին։ 


Ինչի՞ մասին է վկայում փաստաթուղթը


FIP.am-ի տրամադրության տակ է հայտնվել 2026 թվականի մայիսի 19-ով թվագրված Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ փաստաթուղթ (էջ 3) կնիքով և էլեկտրոնային ստորագրությամբ։




Արտապատկերումը՝ փաստաթղթից


Ռուսաստանում յուրաքանչյուր հարկ վճարող ունի հարկ վճարողի հաշվառման համար (ՀվՀՀ), այդ թվում՝ օտարերկրացիները։ Կա առցանց ծառայություն, որը օգնում է որոշել ՀՀՀ-ն՝ հիմնվելով անձնական տվյալների վրա։ Դրա միջոցով որոշվել է Կարապետյանի ՀՀՀ-ն՝ 772836376910։ Հարցման արդյունքում համակարգը կտրամադրի այսպիսի փաստաթուղթ՝ էլեկտրոնային ստորագրությամբ՝ աղբյուրը Ռուսաստանի Դաշնության պետական ​​գործակալություն։ 


Ռուսաստանը վարում է նաև իրավաբանական անձանց հատուկ միասնական պետական գրանցամատյան՝ EGRUL հարթակը: Ըստ պահանջի, այն տրամադրում է հարցվող իրավաբանական անձի ներկայիս կարգավիճակը:


2026 թվականի մայիսի 19-ին թվագրված փաստաթուղթը  Իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից  ստացված իրական քաղվածք է, որը վավերացված է Դաշնային հարկային ծառայության (FTS) էլեկտրոնային ստորագրությամբ, որի ստուգման արձանագրությունը ևս մեր տրամադրության տակ է։


Ստորագրությունը հնարավոր է ստուգել egrul.nalog.ru հարթակում և կրկնակի ստուգել այն՝ օգտագործելով e-trust ծառայությունը»,-գրում է FIP-ը։


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Դիտումների քանակ357

Leave a comment