Նիկոլը լափում ու մսխում է անցնցում հեռացման իր հնարավորությունը, տապալվելու է, եթե անգամ վերընտրվի

Փաշինյանը չի վայելելու իշխանությունը, եթե անգամ այլանդակության դիմի ու վերընտրվի, քաղաքական մարսողության խնդիր է ունենալու, ոտքին է գցելու, դեռ Սահմանադրության հանրաքվե կա: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Փաշինյանը լրիվ իրեն կորցրել է, սպառնում է, թե կզցնելու է ընդդիմությանը, բայց Ալիևի առաջ կզածն ու չոքածը ո՞նց կարող է կզզցնել, նա նման է բանտի վերակացուի, մարդկանց փակի տակ է պահում, որ մնա իշխանության: Նման քայլերով նա մսխում ու լափում է անցնցում հեռացման իր հնարավորությունը»,-
մեկնաբանեց Սուրենյանցը:

Բանախոսի համոզմամբ, մայիսի 27-ից ռեպրեսիաների պիկ է լինելու, ընդդիմությունը պետք է պատրաստ լինի կազմակերպված հակազդեցության,
ընտրություն ու փողոց միքս է պետք:

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment