https://arm.sputniknews.ru/20260523/ishkhanutjuny-tujl-chi-talu-nvormal-yntrutjunner-linen-inch-petq-e-ani-ynddimutjuny-102511645.html
Իշխանությունը թույլ չի տալու` նորմալ ընտրություններ լինեն. ինչ պետք է անի ընդդիմությունը
Իշխանությունը թույլ չի տալու` նորմալ ընտրություններ լինեն. ինչ պետք է անի ընդդիմությունը
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` սա մեծ հաշվով Հայաստանի` որպես ինքնիշխան պետության, լինել-չլինելու հարցն է։ Այսինքն՝ այդպիսի էժան, թեթևսոլիկ, անլուրջ… 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T21:27+0400
2026-05-23T21:27+0400
2026-05-23T21:27+0400
հայաստան
ազգային ժողովի ընտրություններ
իշխանություն
ընդդիմություն
նիկոլ փաշինյան
գագիկ ծառուկյան
անդրանիկ թևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102304273_0:209:2560:1649_1920x0_80_0_0_a3e10f174781ddf00c4df2116e07d89a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանությունները տեսան, որ իրականում իրենց վարկանիշն այնքան էլ բարձր չէ, և իրավիճակը այնքան էլ լավ չէ, ինչպես իրենք էին պատկերացնում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` մեկնաբանելով քարոզարշավի ներկա փուլում իշխանությունների կողմից կիրառվող կոշտ հռետորաբանությունն ու իրավական ճնշումները։Նշենք` մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրողների հետ հանդիպմանը 2 աղմկահարույց հայտարարություն արեց։ Նախ ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը պետք է պետականացվի, քանի որ կասկածներ կան, որ այն մասնավորեցվել է չարաշահումներով։ Նույն օրը Փաշինյանը նաև ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ և հայտարարեց, որ վաղը ԱԱԾ–ն Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` քրեական գործ հարուցելու համար:Բաղդասարյանն արձանագրում է նաև, որ իշխանական ուժն ակնհայտ անհավասար պայմաններ ունի մրցակիցների նկատմամբ։ Ընդ որում` դա նկատվում էր արդեն ներկուսակցական ընտրապայքարի պատրվակով կատարվող մարզային այցերի օրերին։«Տպավորությունս այնպիսին է, որ իրենց ամեն ինչ կարելի է, իսկ իրենց մրցակիցների, հակառակորդների դեմ կիրառվելու է օրենքը` ամենայն խստությամբ։ Ընդ որում` շատ դեպքերում վստահություն չկա, որ այդ օրենքը կիրառվում է ճշգրիտ և առանց որևէ քաղաքական ենթատեքստի»,– ընդգծում է մեր զրուցակիցը։Ներպետական ռասիզմ. Լարիսա Ալավերդյանը` ՔՊ–ի քարոզարշավի մասինԱրմեն Բադալյանի դիտարկմամբ` եթե իշխանություններն ամիսներ շարունակ խոսում են հիբրիդային պատերազմի մասին, ֆինանսավորում են ստանում դրա դեմ պայքարի համար, բնականաբար, պետք է նաև ինչ-որ գործողություններ ցույց տան։ Ուստի քաղաքագետը չի բացառում, որ սա դեռ ամբողջը չէ, և մինչև ընտրությունները էլի մի քանի այդպիսի սկանդալային, լրտեսական կրքերի ականատես կլինենք։Իշխանության վարչական ու իրավական ռեսուրսի ամբողջ արսենալի դիմաց ընդդիմությունը, ըստ Բաղդասարյանի, միայն մի լծակ ունի. համոզել ընտրողներին անպայման մասնակցել ընտրություններին։ Նաև նախապես պլանավորել 1-2 կուսակցությունների մասնակցությունն արգելելու դեպքում հնարավոր նոր ռազմավարությունը։Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական գործընթացներին եվրոպացիների իմիջիայլոց վերաբերմունքին, Բաղդասարյանը կարծում է, որ դա ավելորդ անգամ վկայում է, որ նրանք Հայաստանը չեն ընկալում որպես եվրոպական հետաքրքրությունների գոտի։ Հետևաբար, այն, ինչ իրենք չէին հանդուրժի իրենց տարածքում` ԵՄ–ում, հանգիստ հանդուրժում են Հայաստանում։Հիշեցնենք` մայիսի 20–ի` Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններից ժամեր անց դատախազությունը հաղորդագրություն արածեց` 2001-02 թթ–ին ցեմենտի գործարանի մասնավորեցման գործընթացում տեղ գտած չարաշահումների շուրջ կասկածների մասին։Ինչպես և հրահանգվել էր, նույն օրը երեկոյան ԲՀԿ ընտրացուցակի 2–րդ համարի ենթադրյալ դավաճանության մասին պաշտոնական հաղորդագրությունը տարածվեց։ Իսկ հաջորդ օրը սկսվեցին խուզարկություններն ու քննչական գործողությունները Թևանյանի գրասենյակում և բնակարանում։ՄԻՊ–ը վտանգավոր է համարում քարոզարշավին վիրավորանք և բռնություն քարոզող խոսույթը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102304273_0:0:2276:1706_1920x0_80_0_0_d25b4ec9de03485575359d15c94ccb66.jpg.webp
հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, իշխանություն, ընդդիմություն, նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան, անդրանիկ թևանյան
հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, իշխանություն, ընդդիմություն, նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան, անդրանիկ թևանյան
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` սա մեծ հաշվով Հայաստանի` որպես ինքնիշխան պետության, լինել-չլինելու հարցն է։ Այսինքն՝ այդպիսի էժան, թեթևսոլիկ, անլուրջ քարոզչությունն անընդունելի է։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանությունները տեսան, որ իրականում իրենց վարկանիշն այնքան էլ բարձր չէ, և իրավիճակը այնքան էլ լավ չէ, ինչպես իրենք էին պատկերացնում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` մեկնաբանելով քարոզարշավի ներկա փուլում իշխանությունների կողմից կիրառվող կոշտ հռետորաբանությունն ու իրավական ճնշումները։
«Եթե մինչ ընտրարշավը մտածում էին, որ գովազդելով խաղաղությունը, հանգիստ կմասնակցեն ընտրություններին և կհաղթեն, հիմա ստիպված են մտածել նաև այլ տարբերակների մասին։ Դրա համար էլ հռետորաբանությունն ավելի ագրեսիվ, ավելի կոշտ է, և ականատես ենք ձերբակալությունների։ Միաժամանակ, կարծում եմ, նաև հող են նախապատրաստում, որ անհրաժեշտության դեպքում կարողանան 1 կամ 2 կուսակցությունների մասնակցությունն արգելափակել կամ ընդհանրապես ինչ-որ իրավիճակում արտակարգ դրություն հայտարարել և անորոշ ժամանակով հետաձգել ընտրությունները»,– իր կանխատեսումներն է ներկայացնում քաղաքագետը։
Բաղդասարյանն արձանագրում է նաև, որ իշխանական ուժն ակնհայտ անհավասար պայմաններ ունի մրցակիցների նկատմամբ։ Ընդ որում` դա նկատվում էր արդեն ներկուսակցական ընտրապայքարի պատրվակով կատարվող մարզային այցերի օրերին։
«Տպավորությունս այնպիսին է, որ իրենց ամեն ինչ կարելի է, իսկ իրենց մրցակիցների, հակառակորդների դեմ կիրառվելու է օրենքը` ամենայն խստությամբ։ Ընդ որում` շատ դեպքերում վստահություն չկա, որ այդ օրենքը կիրառվում է ճշգրիտ և առանց որևէ քաղաքական ենթատեքստի»,– ընդգծում է մեր զրուցակիցը։
Արմեն Բադալյանի դիտարկմամբ` եթե իշխանություններն ամիսներ շարունակ խոսում են հիբրիդային պատերազմի մասին, ֆինանսավորում են ստանում դրա դեմ պայքարի համար, բնականաբար, պետք է նաև ինչ-որ գործողություններ ցույց տան։ Ուստի քաղաքագետը չի բացառում, որ սա դեռ ամբողջը չէ, և մինչև ընտրությունները էլի մի քանի այդպիսի սկանդալային, լրտեսական կրքերի ականատես կլինենք։
Իշխանության վարչական ու իրավական ռեսուրսի ամբողջ արսենալի դիմաց ընդդիմությունը, ըստ Բաղդասարյանի, միայն մի լծակ ունի. համոզել ընտրողներին անպայման մասնակցել ընտրություններին։ Նաև նախապես պլանավորել 1-2 կուսակցությունների մասնակցությունն արգելելու դեպքում հնարավոր նոր ռազմավարությունը։
«Ակնկալել, թե իշխանությունները թույլ են տալու նորմալ, մրցակցային ընտրություններ, անիմաստ է։ Ընդդիմությունը պիտի կարողանա հասարակությանը համոզել, որ սա այնքան էլ հերթական ընտրություն չէ։ Սա մեծ հաշվով Հայաստանի` որպես ինքնիշխան պետության, լինել-չլինելու հարցն է։ Այսինքն՝ այդպիսի էժան, թեթևսոլիկ, անլուրջ քարոզչությունն անընդունելի է։ Պետք չէ հակադարձել իշխանությունների այդ անլուրջ քարոզչությանը, և ասել՝ տեսեք, մենք էլ ենք այդպես արել։ Ընդդիմությունը պիտի ցույց տա հասարակությանը, որ մի կողմում իշխանության անլուրջ շոուներն են, մյուս կողմում՝ լուրջ քաղաքական ուժերը` ծանրակշիռ ծրագրերով»,– ընդդիմադիր ուժերին խորհուրդ է տալիս Արմեն Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական գործընթացներին եվրոպացիների իմիջիայլոց վերաբերմունքին, Բաղդասարյանը կարծում է, որ դա ավելորդ անգամ վկայում է, որ նրանք Հայաստանը չեն ընկալում որպես եվրոպական հետաքրքրությունների գոտի։ Հետևաբար, այն, ինչ իրենք չէին հանդուրժի իրենց տարածքում` ԵՄ–ում, հանգիստ հանդուրժում են Հայաստանում։