Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասի վրա

Բաժանորդագրվել

Կայանի անձնակազմի համար նախատեսված 8 ավտոբուս է վնասվել։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինուժը ԱԹՍ–ներով հարձակվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասի վրա։ Այս մասին հայտնում է կայանի մամուլի ծառայությունը։

Գրանցվել է ԱԹՍ-ների առնվազն 10 հարված:

«Հարձակման հետևանքով վնասվել է 8 ավտոբուս, որոնք նախատեսված են Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմի տեղափոխման համար։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։

Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:

Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է ԶԱԷԿ-ի արտաքին ճառագայթային հսկողության լաբորատորիայի վրա

Leave a comment