Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մարզիչները կտրականապես հրաժարվել են մասնակցել Փաշինյանի քարոզարշավին

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը երեկ մասնակցել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավին:

Հայրապետյանը, սամբոյի Հայաստանի և համաշխարհային ֆեդերացիաների անունից շնորհակալանքի խոսք ուղղելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին և մասնակցելով նախընտրական քարոզարշավին, թույլ է տվել կոպտագույն խախտում, քանի որ մարզական կառույցը չպետք է ներգրավվի քաղաքական գործընթացների ու նախընտրական քարոզարշավների մեջ՝ առավել ևս չունենալով նաև ֆեդերացիայի մարզային կառույցների ու հեղինակավոր մարզիչների համաձայնությունը: Ավելին, ըստ հավաստի աղբյուրների՝ մարզիչները կտրականապես հրաժարվել են մասնակցել քարոզարշավին, իսկ մարզիկներն այնտեղ են հայտնվել խաբեությամբ:

Հայրապետյանը սամբոյի միջազգային ընտանիքի կողմից հուշամեդալ է հանձնել վարչապետի թեկնածուին և իր շնորհակալանքի խոսքում նրան վերագրել Հայաստանի Հանրապետությունում 10-ից ավելի միջազգային մրցաշարերի անցկացման ու միջազգային ասպարեզում հայաստանյան սամբոյի վարկանիշի բարձրացման մենաշնորհը, այն պարագայում, երբ վերոնշյալ մրցաշարերից առնվազն 3-ը կազմակերպվել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:

Ի դեպ, երբ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ մի շարք ռուսական մարզական ֆեդերացիաներ ողջունեցին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները, համաշխարհային մարզական ֆեդերացիաներն ու օլիմպիական կոմիտեն արգելեցին այդ ֆեդերացիաների մասնակցությունը միջազգային մրցաշարերին:

Leave a comment