Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել. առաջիկա օրերին կարող են լավ լուրեր լինել. Ռուբիո


ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, և առաջիկա օրերին կարող են լավ լուրեր լինել։


Ավելի վաղ Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ մի քանի երկրի ղեկավար պատրաստակամություն է հայտնել միանալու Իրանի դեմ պատերազմին, եթե տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեն: Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ, եթե Իսլամական Հանրապետությունը չբացի Հորմուզի նեղուցը:


Ռուբիոն շեշտել է, որ նախընտրում են դիվանագիտական ճանապարհով համաձայնության գալ Թեհրանի հետ:

Դիտումների քանակ5

Leave a comment