https://arm.sputniknews.ru/20260523/libananum-israjelakan-harvatsneri-zvoheri-tivy-hasel-e-3123i-102542727.html
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 3123–ի
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 3123–ի
Sputnik Արմենիա
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով` վիրավորների թիվը հասնում է 9506-ի: 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T19:54+0400
2026-05-23T19:54+0400
2026-05-23T19:56+0400
լիբանան
իսրայել
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100799591_0:160:3072:1888_1920x0_80_0_0_b3788c6d065b028bd4a002f40a92fae8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Մարտի 2-ից վեր Լիբանանի հարավային և արևելյան բնակավայրերի, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 3123-ի: Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։Այսօր ավելի վաղ Լիբանանի բանակը հայտնել էր, որ օրվա ընթացքում Նաբաթիա քաղաքում բանակային զորանոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել:Լիբանանի ազգային NNA գործակալության տվյալներով՝ այսօրվա ընթացքում Լիբանանի հարավում իսրայելական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածների տակ է հայտնվել առնվազն 15 բնակավայր, այդ թվում՝ Նաբաթիայի և Տիրի մերձակայքում գտնվող դիրքերը:Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով. ԱՄՆ ՊեդեպարտամենտԼիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը սկսել է գործել ապրիլի 16-ից, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով:Իսրայելական հարվածի հետևանքով Գազայի հատվածում 5 մարդ է զոհվել. ԶԼՄ
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100799591_171:0:2902:2048_1920x0_80_0_0_d60dd00993582058ddf5c19beb32c230.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, զոհ
19:54 23.05.2026 (Թարմացված է: 19:56 23.05.2026)
Բաժանորդագրվել
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով` վիրավորների թիվը հասնում է 9506-ի:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Մարտի 2-ից վեր Լիբանանի հարավային և արևելյան բնակավայրերի, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 3123-ի: Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
«Մարտի 2-ից մայիսի 23–ն ընկած ժամանակահատվածում ագրեսիայի հետևանքով ընդհանուր առմամբ կա 3123 զոհ և 9506 վիրավոր», – ասվում է հայտարարության մեջ:
Այսօր ավելի վաղ Լիբանանի բանակը հայտնել էր, որ օրվա ընթացքում Նաբաթիա քաղաքում բանակային զորանոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել:
Լիբանանի ազգային NNA գործակալության տվյալներով՝ այսօրվա ընթացքում Լիբանանի հարավում իսրայելական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածների տակ է հայտնվել առնվազն 15 բնակավայր, այդ թվում՝ Նաբաթիայի և Տիրի մերձակայքում գտնվող դիրքերը:
Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը սկսել է գործել ապրիլի 16-ից, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: