ԱՄՆ–ն նույնպես հայտարարել է, որ Իրանի հարցով բանակցություններում առաջընթաց կա

https://arm.sputniknews.ru/20260523/amnn-nujnpes-hajtararel-e-vor-irani-harcvov-banakcutjunnerum-arajyntac-ka-102542405.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98827229_0:0:2729:2047_1920x0_80_0_0_be4663a2d8934c8e4e1c3369041a3510.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, մարկո ռուբիո

ամն, իրանի իսլամական հանրապետություն, մարկո ռուբիո

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը փոխըմբռնման հուշագրի պատրաստման ավարտական փուլում են:

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հարցում առաջընթաց կա։ Նա այդ մասին ասել է Նյու Դելիում` պատասխանելով լրագրողների հարցերին։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը փոխըմբռնման հուշագրի պատրաստման ավարտական փուլում են:

«Որոշակի առաջընթաց կա։ Ես հիմա ձեզ համար նորություններ չունեմ, բայց դրանք կարող են լինել այսօր մի փոքր ուշ կամ կարող են չլինել: Հուսով եմ, որ նորություններ կլինեն, բայց դեռ վստահ չեմ», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:

Leave a comment