Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ

Հասարակություն

23.05.2026 | 18:21

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն։

«Տեղեկացնում ենք, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն։

Միաժամանակ հայտնում ենք, որ ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն նաև մայիսի 23-ին և 24-ին՝ շաբաթ և կիրակի օրերին։
Խնդրում ենք դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment