Իրանը միայն ձգտում է ապահովել Իրանի ժողովրդի օրինական իրավունքները, սակայն ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել։
Պակիստանի բանակի հրամանատարի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Բազմիցս խախտված խոստումները, բանակցությունների ընթացքում հարձակումները և քաղաքական սպանությունները խորը անվստահություն են առաջացրել Իրանում Վաշինգտոնի նկատմամբ։
Պատերազմը երբեք ոչ մեկին օգուտ չի բերել, ո՛չ Ամերիկան, ո՛չ էլ տարածաշրջանը չեն շահի հակամարտության վերսկսումից»։
Նա նաև մեղադրել է Իսրայելին անկայունության և պատերազմի միջոցով իր շահերը առաջ մղելու փորձերի մեջ։