Քարակզաքիսը՝ մեր ֆոտոթակարդների տեսադաշտում
Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է: Այն ևս մեկ անգամ հիշեցնում է բնության պահպանության և կենդանական աշխարհի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի կարևորության մասին։
Բնության հետ ներդաշնակությունն ու կենսաբազմազանության պահպանումը Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի առաջնահերթություններից են։
Այդ նպատակով ընկերությունը շարունակաբար իրականացնում է լայնածավալ ուսումնասիրություններ՝ հետևելով կենդանական աշխարհի ակտիվությանը ինչպես ԶՊՄԿ գործունեության տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Տարբեր հատվածներում տեղադրված ֆոտոթակարդները հնարավորություն են տալիս արձանագրել վայրի կենդանիների ներկայությունը, հետևել նրանց տեղաշարժին ու վարքագծին, ինչպես նաև գնահատել տարածաշրջանի կենսաբազմազանության ընդհանուր պատկերը։
Այս անգամ ֆոտոթակարդների օբյեկտիվում հայտնվել է քարակզաքիսը՝ անկաշկանդ շրջելիս իր բնական միջավայրում։