Աղոթք է հնչել անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի և եղբայրների. Արածոտնի թեմ

Արագածոտնի թեմում կրկին միասնական աղոթքի էին համախմբվել հոգևոր սպասավորներն ու հավատավոր ժողովուրդը։

Այս անգամ Վերին Սասնաշենի Սուրբ Վարդան եկեղեցին էր լցվել խնկի բույրով, աղոթքի ձայնով և հոգևոր ներկայության խաղաղությամբ՝ համախմբելով բոլորին աղոթքի շուրջ:

Գողտրիկ այս սրբավայրում կրկին աղոթք է հնչել անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի և եղբայրների, սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար:

Ընթացս Ժամերգության՝ իր խոսքն է ներկաներին փոխանցել Թալինի հովվության հոգևոր սպասավոր՝ Արժանապատիվ Տեր Նշան քահանա Թովմասյանը:

Տեր Հայրն իր խոսքու անդրադարձել է առաջիկա կիրակիի խորհրդին և նշել. «Այս տոնը հոգևորականներիս համար մեր ուխտը նորոգելու ևս մեկ օր է:

Երբ մենք սկսում ենք չպահել Տիրոջ պատվիրանները, շարունակում ենք հետևել այն կուռքերին, որոնք չէին քարոզվում Քրիստոսի կողմից, այլ մարդկանց, չարի ու աշխարհի կողմից, կորցնում ենք մեր շնորհները և այդ շնորհները զանազանելու ունակությունը:

Մեզ համար այլ բան է գաղափարախոսություն և պատգամ գտնել Քրիստոսի խոսքերի մեջ, արժեք տալ փրկության գաղափարին և այլ բան է դուրս թողնել մեր կյանքց փրկությունը ու փորձել այդ արժեքները գտնել կյանքի այլ դրվագների մեջ:

Երբ մեզ տրվեց Մխիթարիչը՝ Սուրբ հոգին, մեզ տրվեց այդ շնորհները զանազանելու ունակությունը, բայց դրանք երկար ճանապարհներ են որոնք մեզ ուղորդում են, որովհետև մեր հանգրվանը պետք է լինի այն փարոսը, որտեղ կանգնած է Քրիստոս»:

Մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում։

Leave a comment