Համայնքին պատճառել է 24.5 միլիոնի վնաս. մեղադրյալի աթոռին Շատին համայնքի նախկին ղեկավարն է


Շատին համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Սմբատյանը հողատարածքները ձևական աճուրդներով վաճառելով՝ համայնքին պատճառել է 24.5 մլն դրամի գույքային վնաս:


Հողամասերի սեփականատերեր են դարձել երկու դրվագով՝ նրա հորաքույր, մյուսով՝ կնոջ եղբայրը:


Նախկին համայնքապետը մեղադրվում է պաշտոնական լիազորության չարաշահման, պաշտոնական կեղծիքի և փողերի լվացման համար։


Նա մասամբ փոխհատուցել է պատճառված վնասը: 


Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

Դիտումների քանակ5

Leave a comment