15:52 23.05.2026 (Թարմացված է: 15:53 23.05.2026)
Բաժանորդագրվել
Եզրափակիչում Գասպարյանը հաղթել է Հունաստանը ներկայացնող կարատեիստին:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռուսաստանցի կարատեիստ Էդուարդ Գասպարյանը Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ է նվաճել:
Եզրափակիչ գոտեմարտում 84 կգ քաշային կարգում հանդես եկող Գասպարյանը հաղթել է Հունաստանը ներկայացնող Կոնստանտինոս Մաստրոգիանիսին:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 24-ին: ՌԴ մարզիկները մրցաշարին մասնակցում են չեզոք կարգավիճակով։