https://arm.sputniknews.ru/20260523/tevanjani-meghadranqi-mej-petakan-gaghtniq-havaqel-pvokhancel-dzevakerpum-chka-orbeljan-102533607.html
Թևանյանի մեղադրանքի մեջ «պետական գաղտնիք հավաքել, փոխանցել» ձևակերպում չկա. Օրբելյան
Թևանյանի մեղադրանքի մեջ «պետական գաղտնիք հավաքել, փոխանցել» ձևակերպում չկա. Օրբելյան
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով` քննիչներին ինչ հարց տվել են, պատասխանը եղել է մեկը` դա դեռ չենք ստուգել։ 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T15:11+0400
2026-05-23T15:11+0400
2026-05-23T15:13+0400
հայաստան
անդրանիկ թևանյան
արամ օրբելյան
մեղադրանք
դատարան
պետական դավաճանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102503657_0:133:2560:1573_1920x0_80_0_0_d95a7047249597b9712e2018063055fe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Այն մեղադրանքի տեքստը, որը հիմա քննում է դատարանը, առնվազն դրանով չի կարելի ազատազրկման հարց քննարկել։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը, որը օգտվելով կարճ ընդմիջումից` դուրս էր եկել բակ` պատասխանելու հարցերին։Նա նշեց, որ այս պահին որոշ հարցադրումներ կային, որոնք պաշտպանական կողմը ներկայացրել է, իսկ ընդմիջումից հետո կներկայացնեն իրենց դիրքորոշումը, որից հետո դատարանը կհեռանա որոշում կայացնելու։Փաստաբանի խոսքով` գործի այն նկարագրությունը, որով առաջադրված է մեղադրանքը, բոլոր լրագրողներն այդ հատկանիշներով կարող են դատվել. խոսքը վերաբերում է ինֆորմացիայի տարածմանը, ինչ–որ բան հարցնել, իմանալուն։Արդյոք խափանման միջոց կիրառման հարց ևս կքննարկվի՞, Օրբելյանը պնդեց, որ դրա հիմքեր դեռ չկան։Ըստ նրա` քննիչներին ինչ հարց տվել են, պատասխանը եղել է մեկը` դա դեռ չենք ստուգել։Փաստաբանի խոսքով` Թևանյանին առաջադրված մեղադրանքի մեջ «պետական գաղտնիք հավաքել, փոխանցել» ձևակերպում չկա։Փաստաբանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ է ձևակերպված մեղադրանքում, քանի որ պետական գաղտնիքի հնարավոր թեմայի փաստաթղթի տակ են ստորագրել և հիմա ուղղակի փորձում են հասկանալ` որն է այդ պետական գաղտնիքը։Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102503657_143:0:2418:1706_1920x0_80_0_0_2232376e6ea6db7f328c2bd8f6bb51e0.jpg.webp
հայաստան, անդրանիկ թևանյան, արամ օրբելյան, մեղադրանք, դատարան, պետական դավաճանություն
հայաստան, անդրանիկ թևանյան, արամ օրբելյան, մեղադրանք, դատարան, պետական դավաճանություն
Փաստաբանի խոսքով` քննիչներին ինչ հարց տվել են, պատասխանը եղել է մեկը` դա դեռ չենք ստուգել։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Այն մեղադրանքի տեքստը, որը հիմա քննում է դատարանը, առնվազն դրանով չի կարելի ազատազրկման հարց քննարկել։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը, որը օգտվելով կարճ ընդմիջումից` դուրս էր եկել բակ` պատասխանելու հարցերին։
Նա նշեց, որ այս պահին որոշ հարցադրումներ կային, որոնք պաշտպանական կողմը ներկայացրել է, իսկ ընդմիջումից հետո կներկայացնեն իրենց դիրքորոշումը, որից հետո դատարանը կհեռանա որոշում կայացնելու։
Փաստաբանի խոսքով` գործի այն նկարագրությունը, որով առաջադրված է մեղադրանքը, բոլոր լրագրողներն այդ հատկանիշներով կարող են դատվել. խոսքը վերաբերում է ինֆորմացիայի տարածմանը, ինչ–որ բան հարցնել, իմանալուն։
Արդյոք խափանման միջոց կիրառման հարց ևս կքննարկվի՞, Օրբելյանը պնդեց, որ դրա հիմքեր դեռ չկան։
«Մեր կարծիքով` քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան, այս նյութերից չի բխում որևէ գործի հարուցում։ Մոտավորապես այն արգումենտացիան` հարուցենք, հետո քննենք, կալանավորենք, ապա ապացույցներ ձեռք կբերենք, մոտեցումն ընդունելի չէ. չի կարելի անձին մեղադրանք առաջադրել, երբ չունես անձին վերաբերելի, թույլատրելի բավարար ծավալի ապացուցողական բազա»,– ընդգծեց Օրբելյանը։
Ըստ նրա` քննիչներին ինչ հարց տվել են, պատասխանը եղել է մեկը` դա դեռ չենք ստուգել։
Փաստաբանի խոսքով` Թևանյանին առաջադրված մեղադրանքի մեջ «պետական գաղտնիք հավաքել, փոխանցել» ձևակերպում չկա։
«Պարզ հարց ենք տալիս` մեղադրո՞ւմ եք այս մարդուն, որ պետական գաղտնիք է փոխանցել, ասում են` դե, այն, ինչ որ գրված է, ասում ենք` դե, գրված է` այլ տեղեկատվություն, դրանից կարո՞ղ ենք իմանալ` որն է պետական գաղտնիք, ասում են` պետական գաղտնիք չենք պնդում»,– նշեց փաստաբանը։
Փաստաբանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ է ձևակերպված մեղադրանքում, քանի որ պետական գաղտնիքի հնարավոր թեմայի փաստաթղթի տակ են ստորագրել և հիմա ուղղակի փորձում են հասկանալ` որն է այդ պետական գաղտնիքը։
Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։