ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին արդեն իսկ բանակցություններ սկսել ամերիկյան հեղուկ գազի մատակարարման շուրջ, քանի որ ԵԱՏՄ-ից օգուտները կվերանան՝ երկրի՝ Եվրոպա վերադիրքավորման դեպքում, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։ Մեդվեդևը նաև նշել է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը, ապա հնարավոր չի լինի մնալ ԵԱՏՄ անդամ, ինչը նշանակում է, որ ստիպված կլինի գազի համար վճարել եվրոպական գներով։ «Փաշինյանին կվռնդեն, եթե ՀՀ-ն անցնի գազի եվրոպական գներին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հավելել է նա։