Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերության ձեռնարկությանը․ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260523/rusakan-zinuzhy-harvatsel-e-ukrainaji-razmardjunaberutjan-dzernarkutjany-pn-102532620.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5ce86242ef685a148d079cbdd64238ae.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, զինված ուժեր

ռուսաստան, ուկրաինա, զինված ուժեր

Բաժանորդագրվել

Խոցվել են նաև հեռահար անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասերը և պահպանման վայրերը:

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերության ձեռնարկությանը և ուկրաինական զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերության ձեռնարկությունը և Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկայի օբյեկտները», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՌԴ ԶՈւ-ն խոցել է նաև հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասերը և պահպանման վայրերը, ինչպես նաև 142 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment