Հանդիպել են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարները


Ստամբուլում կայացել է «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա. կանաչ էներգետիկ միջանցք» նախագծի հետ կապված՝ նախարարական երրորդ նիստը: Հանդիպմանը մասնակցել են չորս երկրի էներգետիկայի նախարարները:


Կողմերը պայմանավորվել են պատրաստել ճանապարհային քարտեզ, որը կներառի ծրագրի իրականացման արագացմանն ուղղված միջոցառումներ: Փաստաթուղթն ուղղված է մասնակից երկրների գործողությունների համակարգմանը և էներգետիկ համագործակցության զարգացմանը «կանաչ» էներգետիկ կապերի հիման վրա:

Leave a comment