Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը սահմանեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները 2026 թվականի համար:
Կառավարության փետրվարի 5-ի նիստի ընթացքում որոշման նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
«2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ, որսի իրականացման ժամկետը սահմանվում է սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը»,- ասաց Մկրտչյանը:
Նախարարի տեղակալը հայտնեց, որ 2025 թվականի տարեվերջին լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական ողջ պաշարը կազմել է 1373.9 տոննա: