Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Դաշնության երկնքում ոչնչացվել է ուկրաինական 348 ԱԹՍ: Թիրախում են եղել Բելգորոդի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Լիպեցկի, Ռոստովի, Ռյազանի, Տուլայի, Մոսկվայի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Թաթարստանի Հանրապետությունը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի հարավում նավթային խոշոր օբյեկտ է վնասվել:
Վլադիմիր Պուտինն էլ մեկնաբանել է Լուգանսկի շրջանում Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին հարվածները: Հայտնի է, որ զոհերի թիվը հասել է 10-ի, 48 մարդ վիրավորվել է, 11 ուսանող անհետ կորած է համարվում:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ միջադեպի մանրամասները կհետաքննվեն։ Նա տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել:
Ստարոբելսկի հարցով նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել: Մոսկվայի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է՝ Ուկրաինայի իշխանության գործողությունները վկայում են, որ Կիևը պատրաստ չէ երկխոսության:
Դիտումների քանակ7