Ուկրաինայի զինուժի 56 գրոհի հետևանքով Բելգորոդի մարզում 8 մարդ է վիրավորվել. Շուվաև

https://arm.sputniknews.ru/20260523/ukrainaji-zinuzhi-56-grvohi-hetevanqvov-belgvorvodi-marzum-8-mard-e-viravvorvel-shuvaev-102526395.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102144980_167:0:940:580_1920x0_80_0_0_4c9823853cdaa4582781452acf4ae26e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ, վիրավոր, անօդաչու թռչող սարք (աթս), հրետանի

ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ, վիրավոր, անօդաչու թռչող սարք (աթս), հրետանի

Բաժանորդագրվել

Մարզպետի պաշտոնակատարի խոսքով՝ վիրավորներից մեկի վիճակը ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինուժը վերջին 24 ժամում 56 անգամ հարձակվել է Բելգորոդի մարզի վրա, կա 8 վիրավոր։ Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։

«Վիրավորներից 2-ը գտնվում են բժշկական հաստատություններում։ Մեկի վիճակը ծանր է, նրան օգնություն են ցուցաբերում», – տելեգրամյան ալիքում գրել է Շուվաևը։

Պաշտոնյան նշել է՝ ուկրաինական զինուժը 4 անգամ հրետանի է կիրառել և պայթուցիկ սարքեր նետել անօդաչու թռչող սարքերից, 50 անօդաչու թռչող սարք խոցվել է ՀՕՊ-ի կողմից:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment