Բերդում մի գիշերում ամբողջ քաղաքի էլեկտրասյուները տրամադրվել են ուժեղ Հայաստանին

Թիվ 1 Մեդիայի հիմնադիր Էդգար Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Բերդում կատարվողը արդեն ոչ թե քաղաքականություն ա, այլ քաղաքի բացահայտ զավթում։
Քաղաք, որտեղ մինչև երեկ 2 հատ բիլբորդ էր ամբողջ քաղաքում, հանկարծ ընտրություններից 2 շաբաթ առաջ որոշում են՝ քաղաքի գրեթե բոլոր սյուներին գովազդային շրջանակներ եռակցել։
Հա՛, բառացիորեն ամբողջ Բերդը փակել երկաթներով ու պաստառներով։
200-ից ավելի նոր գովազդային տեղեր։
Ու դե, բնականաբար, դրանց 90-95 տոկոսը բաժին ա հասնում մեկ քաղաքական ուժի՝ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանին։
Այն նույն ուժին, որի ցուցակի 30-րդ համարը Հարություն Մանուչարյանի տղեն ա Վանուշ Մանուչարյանը։

Ու հիմա թող ոչ մեկ հեքիաթ չպատմի, թե սա զուտ «գովազդային բիզնես» ա կամ «համայնքի զարգացում»։ Բերդում բոլորը շատ լավ գիտեն՝ ով ա որոշում կայացնողը, ով ա քաղաքը ստվերից կառավարողը, ու ով ա Աստղիկ Հակոբյանին հրահանգ տվողը։
Աստղիկ Հակոբյանը Բերդում քաղաքական սուբյեկտ չի։ Բոլորը դա գիտեն։ Ինքը ընդամենը ստորագրող դեմք ա։
Էս ամեն ինչը արվում ա բացահայտ, ցերեկով, բոլորի աչքի առաջ, Տավուշի մարզպետի լրիվ անտարբերության պայմաններում։
Մարզպետը կամ ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, կամ ուղղակի որոշել ա ձևացնել, թե ոչինչ չի տեսնում։
Ու ամենազզվելին էն ա, որ էս ամեն ինչը կատարվում ա Նիկոլ Փաշինյանի Բերդ այցից առաջ։
Քաղաքը բառացիորեն փորձում են ծածկել մի ուժի պաստառներով, որ տպավորություն ստեղծեն, թե Բերդը իրենց սեփականությունն ա։
Բա ինչի՞ մինչև հիմա չէիք հիշել քաղաքի սյուները։ Ինչի՞ 5 տարի ոչ մեկի մտքով չէր անցնում «գովազդային զարգացում» անել։
Ինչի՞ հենց հիմա։ Ինչի՞ հենց ընտրություններից առաջ։
Ինչի՞ հենց մեկ ուժի համար։
Բերդը տարիներով մնացել ա նույն հին կլանների ձեռքում։ Հեղափոխություն եղավ, իշխանություններ փոխվեցին, բայց Բերդում նույն դեմքերն են, նույն ստվերային պայմանավորվածությունները, նույն «աքսակալները», նույն վախի մթնոլորտը։
Ու դրա համար էլ տարածաշրջանը չի զարգանում։ Դրա համար էլ մարդիկ վախենում են։ Դրա համար էլ ամեն ինչ որոշվում ա ոչ թե օրենքով, այլ «ով ում մարդն ա» սկզբունքով։
Հիմա էլ համայնքային սյուները դարձրել են քաղաքական սեփականություն։
Եթե սա վարչական ռեսուրսի օգտագործում չի, բա ինչ ա՞։
Եթե սա համայնքային լծակների չարաշահում չի, բա ինչ ա՞։
Գլխավոր դատախազությանը խնդրում եմ ուսումնասիրել այս գործողությունների օրինաչափությանը ՀՀ գլխավոր դատախազություն
Բերդ համայնքի ՔՊ ավագանու խմբակցությանը հորդորում եմ բացատրություն տալ թե ինչպես են նման որոշումները ժամերի ընթացքում կայացվում իսկ զարգացման ծրագրերը ամիսներով ու տարիներով քնում դարակներին։

Leave a comment