Բաժանորդագրվել
Ձերբակալվածներից 13-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Միայն վերջին երկու օրում Հայաստանում 21 մարդ է ձերբակալվել ընտրակաշառքի և բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
«Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ»,– նշեցին կոմիտեից։
Ձերբակալվածներից 13-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։