Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հայտարարել է, որ Starship տիեզերանավն ու «Super Heavy V-3» հրթիռակիրը, որոնք նախատեսված են Լուսին և Մարս թռիչքների համար, հաջողությամբ ավարտել են փորձնական թռիչքը։
Թռիչքը բազմակի օգտագործման հրթիռային համակարգի 12-րդ փորձարկումն է եղել։ Արձակումը տեղի է ունեցել Starbase արձակման կայանից Բոկա Չիկայում, Տեխասի հարավ-արևելքում։ «Super Heavy»-ը թռիչք է իրականացրել մայիսի 23-ին, Երևանի ժամանակով 02:30-ին։
Արագացուցիչից անջատվելուց հետո, տիեզերանավն իրականացրել է Երկրի շուրջ մասնակի պտույտ, որը տևել է մի փոքր ավելի քան 1 ժամ, այնուհետև դուրս է եկել ուղեծրից ու վայրէջք է կատարել Հնդկական օվկիանոսում՝ Ավստրալիայից հյուսիս-արևմուտք։
Տիեզերանավը վայրէջք կատարելուց հետո պայթել է, ինչը ընկերությունը նախապես կանխատեսել էր փորձարկումների շրջանակներում։ Իլոն Մասկը մեկնարկն անվանել է «էպիկական» ու շնորհավորել SpaceX թիմին։