https://arm.sputniknews.ru/20260523/mvoskvaji-ughghutjamb-trchvogh-atsnery-vochnchacvel-en-svobjanin-102524876.html
Մոսկվայի ուղղությամբ թռչող ԱԹՍ–ները ոչնչացվել են. Սոբյանին
Մոսկվայի ուղղությամբ թռչող ԱԹՍ–ները ոչնչացվել են. Սոբյանին
Sputnik Արմենիա
Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T11:32+0400
2026-05-23T11:32+0400
2026-05-23T11:32+0400
ռուսաստան
մոսկվա
անօդաչու թռչող սարք (աթս)
սերգեյ սոբյանին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96717049_0:0:3072:1728_1920x0_80_0_0_a21fabc1b61a858b6e2c118998baa0b3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգը Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 ԱԹՍ է ոչնչացրել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։Ավելի ուշ հայտնի է դարձել Մոսկվային մոտեցող ևս 2 ԱԹՍ-ի խոցման մասին։ «Ժուկովսկի» օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել չվերթերի ընդունման և ուղարկման համար։Մայիսի 16-ին Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ գիշերը Մոսկվայի վրա 10 ուկրաինական անօդաչուներով հարձակման փորձ է ձեռնարկվել, ԱԹՍ-ները խոցվել են։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
մոսկվա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96717049_341:0:3072:2048_1920x0_80_0_0_1f5ebc2fc468df73013519c713218af0.jpg.webp
ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), սերգեյ սոբյանին
ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), սերգեյ սոբյանին
Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգը Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 ԱԹՍ է ոչնչացրել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգը խոցել է Մոսկվա թռչող 2 անօդաչու թռչող սարք։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», – գրել է Սոբյանինը MAX հարթակում։
Ավելի ուշ հայտնի է դարձել Մոսկվային մոտեցող ևս 2 ԱԹՍ-ի խոցման մասին։ «Ժուկովսկի» օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել չվերթերի ընդունման և ուղարկման համար։
Մայիսի 16-ին Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ գիշերը Մոսկվայի վրա 10 ուկրաինական անօդաչուներով հարձակման փորձ է ձեռնարկվել, ԱԹՍ-ները խոցվել են։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։