https://arm.sputniknews.ru/20260523/varelu-iravunqi-het-kapvats-nvor-nakhagitsn-ajakcum-e-orinakhakhtnerin-ev-khmatsnerin-gabvojan-102506464.html
Վարելու իրավունքի հետ կապված նոր նախագիծն աջակցում է օրինախախտներին և խմածներին. Գաբոյան
Վարելու իրավունքի հետ կապված նոր նախագիծն աջակցում է օրինախախտներին և խմածներին. Գաբոյան
Sputnik Արմենիա
Ճանապարհային երթևեկության մասնագետի խոսքով՝ ՆԳՆ նոր օրենսդրական նախաձեռնությունը «նախընտրական պոպուլիզմ» է, որը վերացնում է զսպող մեխանիզմներն ու երթևեկության… 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T09:55+0400
2026-05-23T09:55+0400
2026-05-23T09:55+0400
նիկոլ փաշինյան
վարորդ
վարորդական իրավունք
ալկոհոլ
օրենք
ներքին գործերի նախարարություն (նգն)
նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102174481_0:134:2560:1574_1920x0_80_0_0_fbbabababb1882deaed5d2cf2101b832.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին վերաբերող նոր նախագիծը փաստացի աջակցում է ոչ սթափ վարորդներին ու բացասական ազդակներ տալիս։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարության նոր օրենսդրական նախաձեռնությանն այսպիսի որակում տվեց ճանապարհային երթևեկության մասնագետ Արտակ Գաբոյանը։ Նա նախագիծը «նախընտրական պոպուլիզմ» կոչեց` ընդգծելով, որ այն հակասում է միջազգային բոլոր նորմերին։ Ըստ մասնագետի՝ այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում քննությունը ծառայում է մարդու վարելու ունակությունն ապացուցելուն, Հայաստանի պետական մարմինները որոշել են պարզապես վաճառել այդ իրավունքը։Նշենք, որ նախագծով առաջարկվում է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ վերականգնել այն առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։«Այն, ինչը որ նախկինում ապօրինի էր արվում` նույն 50,000-ով մարդիկ գնում էին վարորդական իրավունք, հիմա պետությունն իրենց վաճառելու է՝ փաստացի առանց քննության։ Նախագիծը շատ, շատ վատն է, փաստացի ինքը բոլոր խմած վարորդներին ասում է՝ եկե՛ք ու նորից ստացեք վարորդական իրավունք՝ ամբողջը 50,000 դրամի դիմաց։ Սա ուղերձ է բոլորին, որ ես աջակցում եմ օրինախախտ, խմող վարորդների»,– ասաց նա։Փորձագետը հեքիաթ անվանեց նաև նախագծով նախատեսված վերահսկողության մեխանիզմները։ Նա նկատեց, որ պարեկային ծառայությունը, հատկապես մարզերում, չունի պատշաճ վերահսկողություն, որտեղ հաճախ կարելի է տեսնել անչափահասների կամ արդեն իսկ վարելու իրավունքից զրկված վարորդների, որոնք շարունակում են ակնհայտ խախտումներով մեքենա վարել։Անդրադառնալով նախագծից ակնկալվող արդյունքների կետին, որտեղ խոսվում է վարորդների վարքագծի դրական փոփոխության մասին, Գաբոյանը շեշտեց, որ այս դրույթը նախագծի ամենաթույլ ու ծիծաղելի հատված է։ Նա հիշեցրեց, որ ՆԳՆ ցանկացած քայլ պետք է միտված լինի երթևեկության որակի բարելավմանը, մինչդեռ այս տարբերակով, ըստ նրա, միայն ավելանալու է անպատժելիության մթնոլորտը։ Որպես իրական արդյունք տվող մեթոդ՝ Արտակ Գաբոյանը պատմեց սեփական առաջարկի մասին։«Ոչ թե բերեին, պետությանը տային 50,000 դրամը, այլ պետությունը պայմանագիր կնքեր մի քանի որակյալ ավտոդպրոցների հետ ու ասեր՝ այս մարդը, քանի որ զրկվել է, բայց ուզում ենք ընդառաջ գնալ… նա պարտավորվում է մասնակցել ավտոդպրոցի բոլոր դասերին՝ և՛ տեսական, և՛ գործնական, ու մենակ այդ ավտոդպրոցի եզրակացության հիման վրա, առանց քննության, իրեն վերականգնեինք»,– մանրամասնեց նա։Նման մոտեցման դեպքում, ըստ մասնագետի, վարորդը գոնե կթարմացներ գիտելիքները, իսկ հրահանգիչը կողքին նստած կստուգեր նրա փորձառությունը։ Ներկա իրավիճակում, սակայն, Գաբոյանը վստահ է, որ փոփոխությունը լինելու է բացասական։ Որպես ասվածի ապացույց՝ Գաբոյանը մատնանշեց հենց մայիսի 21-ի վթարների վիճակագրությունը, որտեղ դեպքերից մեկի մասնակիցը եղել է հենց ալկոհոլի ազդեցության տակ գտնվող և վարորդական իրավունք չունեցող անձ։Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 16-ին ԱԺ–ում հայտնեց, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որոնց 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։Նշենք, որ մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ առաջարկ արեց իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102174481_143:0:2418:1706_1920x0_80_0_0_f9cf089978eeb9316ab65c36f5e2935b.jpg.webp
նիկոլ փաշինյան, վարորդ, վարորդական իրավունք, ալկոհոլ, օրենք, ներքին գործերի նախարարություն (նգն), նախագիծ
նիկոլ փաշինյան, վարորդ, վարորդական իրավունք, ալկոհոլ, օրենք, ներքին գործերի նախարարություն (նգն), նախագիծ
Ճանապարհային երթևեկության մասնագետի խոսքով՝ ՆԳՆ նոր օրենսդրական նախաձեռնությունը «նախընտրական պոպուլիզմ» է, որը վերացնում է զսպող մեխանիզմներն ու երթևեկության մեջ անպատժելիության մթնոլորտ է ձևավորում։
«Այն, ինչը որ նախկինում ապօրինի էր արվում` նույն 50,000-ով մարդիկ գնում էին վարորդական իրավունք, հիմա պետությունն իրենց վաճառելու է՝ փաստացի առանց քննության։ Նախագիծը շատ, շատ վատն է, փաստացի ինքը բոլոր խմած վարորդներին ասում է՝ եկե՛ք ու նորից ստացեք վարորդական իրավունք՝ ամբողջը 50,000 դրամի դիմաց։ Սա ուղերձ է բոլորին, որ ես աջակցում եմ օրինախախտ, խմող վարորդների»,– ասաց նա։
Փորձագետը հեքիաթ անվանեց նաև նախագծով նախատեսված վերահսկողության մեխանիզմները։ Նա նկատեց, որ պարեկային ծառայությունը, հատկապես մարզերում, չունի պատշաճ վերահսկողություն, որտեղ հաճախ կարելի է տեսնել անչափահասների կամ արդեն իսկ վարելու իրավունքից զրկված վարորդների, որոնք շարունակում են ակնհայտ խախտումներով մեքենա վարել։
«Ոստիկանության վիճակագրությունն էլ փաստում է, որ զրկվածների ճնշող մեծամասնությունը հենց խմած վարելու պատճառով է պատժվել, և 6 բալի սահմանափակումը նրանց չի կանգնեցնելու։ Նախագիծն ունենալու է հետադարձ ուժ և տարածվելու է 2020 թվականից հետո զրկված բոլոր վարորդների վրա։ Եթե նախկինում մարդիկ քննությունները չհանձնելու պատճառով տարիներով զրկված էին մնում և հետո ավելի զգույշ էին քշում, ապա հիմա այդ զսպող մեխանիզմը վերանում է։ Պետությունն ընդառաջ գնաց օրինախախտներին, հանցագործներին։ Սա է խնդիրը, որ մարդիկ արդեն «արխային են լինելու», որ իրենց հանկարծ վարորդական իրավունքից զրկվելու դեպքում հեշտ կկարողանան վերականգնել՝ այսպես` ցույցերի միջոցով, ոչ թե քննությունների»,– ընդգծեց Գաբոյանը։
Անդրադառնալով նախագծից ակնկալվող արդյունքների կետին, որտեղ խոսվում է վարորդների վարքագծի դրական փոփոխության մասին, Գաբոյանը շեշտեց, որ այս դրույթը նախագծի ամենաթույլ ու ծիծաղելի հատված է։ Նա հիշեցրեց, որ ՆԳՆ ցանկացած քայլ պետք է միտված լինի երթևեկության որակի բարելավմանը, մինչդեռ այս տարբերակով, ըստ նրա, միայն ավելանալու է անպատժելիության մթնոլորտը։ Որպես իրական արդյունք տվող մեթոդ՝ Արտակ Գաբոյանը պատմեց սեփական առաջարկի մասին։
«Ոչ թե բերեին, պետությանը տային 50,000 դրամը, այլ պետությունը պայմանագիր կնքեր մի քանի որակյալ ավտոդպրոցների հետ ու ասեր՝ այս մարդը, քանի որ զրկվել է, բայց ուզում ենք ընդառաջ գնալ… նա պարտավորվում է մասնակցել ավտոդպրոցի բոլոր դասերին՝ և՛ տեսական, և՛ գործնական, ու մենակ այդ ավտոդպրոցի եզրակացության հիման վրա, առանց քննության, իրեն վերականգնեինք»,– մանրամասնեց նա։
Նման մոտեցման դեպքում, ըստ մասնագետի, վարորդը գոնե կթարմացներ գիտելիքները, իսկ հրահանգիչը կողքին նստած կստուգեր նրա փորձառությունը։ Ներկա իրավիճակում, սակայն, Գաբոյանը վստահ է, որ փոփոխությունը լինելու է բացասական։ Որպես ասվածի ապացույց՝ Գաբոյանը մատնանշեց հենց մայիսի 21-ի վթարների վիճակագրությունը, որտեղ դեպքերից մեկի մասնակիցը եղել է հենց ալկոհոլի ազդեցության տակ գտնվող և վարորդական իրավունք չունեցող անձ։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 16-ին ԱԺ–ում հայտնեց, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որոնց 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։