Ռուսաստանում դադարեցրել են Հայաստանից մատակարարված մի քանի ալկոհոլային խմիչքի վաճառքը

Բաժանորդագրվել

Առևտրային ձեռնարկություններին և ներմուծողներին տեղեկացվել է ալկոհոլային արտադրանքի իրացումը կասեցնելու և շրջանառությունից հանելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռոսպոտրեբնադզորը հայկական արտադրության անորակ ալկոհոլային արտադրանք է հայտնաբերել և դադարեցրել է դրա իրացումը ռուսական շուկայում։ Լուրը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը թույլ չտալու նպատակով առևտրային ձեռնարկություններին և ներմուծողներին տեղեկացվել է Հայաստանից մատակարարված անորակ ալկոհոլային արտադրանքի իրացումը կասեցնելու և շրջանառությունից հանելու մասին», – ասված է հաղորդագրության մեջ:

Խոսքը «Վեդի Ալկո»-ի, Աբովյանի կոնյակի գործարանի և «Շահնազարյան» գինու-կոնյակի տան արտադրանքի մասին է։

Գերատեսչությունից հստակեցրել են, որ խախտումները վերաբերում են «Գետափ Վերնաշեն» կարմիր կիսաքաղցր գինուն, «Վեդի Ալկո» խարջի, T3 «ARNI լեգենդներ» սովորական սորտային սպիտակ չոր գինուն։

Ցածրորակ ապրանքների ցանկում է նաև «Հայկական կոնյակ 5 տարեկան» («ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի արտադրանք) խմիչքը: Բացի այդ, անհամապատասխանություն է հայտնաբերվել «Շահնազարյան գինու և կոնյակի տուն» ՍՊԸ-ի արտադրած 7 տարեկան «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ XO» կոնյակում։

Leave a comment