Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրայով խոցել են 348 անօդաչու թռչող սարքեր, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը։
Մայիսի 22-ին Երևանի ժամանակով 21:00-ից մինչև մայիսի 23-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ տագնապի համակարգերը խափանել և ոչնչացրել են ուկրաինական 348 ԱԹՍ։
Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Թաթարստանի Հանրապետության, Մոսկվայի մարզի և Ազովի, Սև ծովերի ջրերի վրայով։
Կեսգիշերից գրեթե անմիջապես հետո Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը խփել են երկու անօդաչու թռչող սարք, երբ դրանք մոտեցել են Մոսկվային։ Մայիսի 23-ի գիշերը Մոսկվայի բոլոր օդանավակայաններում՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում», «Շերեմետեւոյում» և «Ժուկովսկիում», թռիչքների սահմանափակումներ են գործել, որոնք հետագայում վերացվել են։