Գյումրիում և Վանաձորում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը։


 


Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.


 


Վանաձոր քաղաքում՝


 


-Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 13-ին,


-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 13-ին,


-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։


 


Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթ։


 


Արարատ քաղաքում՝ մայիսի 9-10-ը և 13-15-ը։


 


Հրազդան քաղաքում՝ չի գերազանցել։

Դիտումների քանակ11

Leave a comment