Խորեն Բայրամյանը գոլ է խփել «Նոային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոան» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող հավաքի հերթական ստուգողական խաղում մրցել է ռուսական «Ռոստովի» հետ ու պարտվել 0։3 հաշվով։

71-րդ րոպեին «Ռոստովի» երկրորդ գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը փոխարինման է մտել երկրորդ խաղակեսում։

Նախորդ ընկերական խաղում «Նոան» 0:2 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ Երևանյան ակումբը ևս 2 ստուգողական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ում։

Հիշեցնենք, որ «Նոան» պատրաստվում է նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 19-ին Երևանում։

Leave a comment