Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է հերթական հարցումների արդյունքները. ըստ այդմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշն ավելի քան 5 անգամ գերազանցում է 2-րդ ուժին: Հարցերի թվում են եղել նաև՝ որ քաղաքական ուժին են ամենից շատ վստահում, արդյոք ճիշտ ուղղությամբ է գնում Հայաստանը և այլն: Հանրայինի «Լուրեր»-ը շարունակում է մնալ ինֆորմացիոն ամենավստահելի աղբյուրը քաղաքացիների համար: