Արցախի ժողովրդի վերադարձն ու առաջնորդների ազատ արձակումն արդար պահանջ են․ Արամ Ա
Վատիկան կատարած պաշտոնական այցի ավարտին Նորին Սրբություն Արամ Ա Կաթողիկոսը մամուլի ասուլիս է անցկացրել Վատիկանի տեղեկատվական կենտրոնում: ը։
Արամ Ա-ն անդրադարձել է այցի պատմական նշանակությանը և Վատիկանի կողմի ջերմ ընդունելությանը։ Նա ներկայացրել է հանդիպումների ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ Լիբանան, Միջին Արևելք, Արցախ, միջեկեղեցական շարժում և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն-Վատիկան համագործակցությունւ։ Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ Կաթողիկոսը տվել է անհրաժեշտ բացատրություններ։
Նա պատասխանել է լրագրողների հարցերին և ավարտին առանձին հարցազրույցներ ունեցել Ռադիո Վատիկանի և այլ լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Արամ Ա-ն նշել է, որ Արցախի ժողովրդի վերադարձը՝ միջազգային հովանավորությամբ, Արցախի եկեղեցիների ու մշակութային կոթողների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի համաձայն, և Բաքվում պահվող Արցախի ղեկավարների հնարավորինս շուտ ազատ արձակումը հայ եկեղեցու և ժողովրդի արդար պահանջն է։