Անդրանիկ Թևանյանին կզրկեն անձեռնմխելիությունից, քրեական վարույթ կսկսվի․ ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունները

Անդրանիկ Թևանյանին կզրկեն անձեռնմխելիությունից, քրեական վարույթ կսկսվի․ ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դատախազության երկու միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ:

 

Այս մասին 1lurer.am-ին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

 

Հիշեցնենք՝ հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ մայիսի 22-ին դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ։

Leave a comment