Ոչ ոք, այդ թվում՝ Երևանը, չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից. Օվերչուկ
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ոչ ոք չի ցանկանում, որպեսզի Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), և Երևանն էլ հայտնել է, որ նման նպատակ չունի։
«Տեղեկացնեմ, իրավիճակը բավականին տարօրինակ է, ոչ սովորական, որովհետև ոչ ոք չի ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, և Հայաստանի ղեկավարներն էլ ասում են, որ չեն ուզում դուրս գալ»,- ասել է նա։
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մնա Միությունում, «առաջընթաց ունենա և զարգանա նույն տեմպերով, ինչպես վերջին տարիներին՝ ԵԱՏՄ-ում գտնվելու ընթացքում»։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ որոշի՝ միանալ Եվրամիությանը (ԵՄ) կամ ԵԱՏՄ-ին, որպեսզի հնարավոր լինի «ինտելիգենտ, համեստ տարբերակով» կարգավորել իրավիճակը։
Ավելի վաղ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցությունը համատեղելի չէ ԵԱՏՄ-ում մնալու հետ։