https://arm.sputniknews.ru/20260522/asa-vov-a-pashinjany-pahanjum-e-karapetjanic-bacahajtel-te-vov-e-gvortsarqi-arajark-arel-102515807.html
Ասա՝ ո՞վ ա. Փաշինյանը պահանջում է Կարապետյանից բացահայտել, թե ով է գործարքի առաջարկ արել
Ասա՝ ո՞վ ա. Փաշինյանը պահանջում է Կարապետյանից բացահայտել, թե ով է գործարքի առաջարկ արել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իրեն առաջարկել են հետ կանգնել իր խոսքերից՝ եկեղեցուն պաշտպանելու վերաբերյալ։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T22:57+0400
2026-05-22T22:57+0400
2026-05-22T22:58+0400
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102352424_0:0:1556:875_1920x0_80_0_0_27650924493b65ee6e35e5da3f6e8bfb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ասի, թե ով է կոնկրետ իրեն գործարքի առաջարկ արել։Ավելի վաղ` Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իրեն բանտախցում, Մոսկվայի ընկերների միջոցով, առաջարկել են հետ կանգնել իր խոսքերից՝ եկեղեցուն պաշտպանելու վերաբերյալ, բայց ինքը մերժել է։Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին առաջարկել է նաև «դիետա» պահել, քանի որ ըստ Փաշինյանի` Կարապետյանը դատարանում Չինաստանից բերված ուժեղ սնկեր է ուտելու ու հալյուցինացիաների մեջ է ընկնելու։Հիշեցնենք` մայիսի 7-ին իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ասել էր, թե անցյալ տարի, երբ վարչապետ Փաշինյանը գնացել էր Չինաստան, այնտեղ հատուկ ռեստորաններում փորձել է մարդկանց մոտ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր։ Կարապետյանն ասել էր, թե իր ինֆորմացիայով՝ «դուրը եկել էր» և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան»։Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարել էր, որ պատրաստվում է դատի տալ Սամվել Կարապետյանին նրա հայտարարության համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102352424_63:0:1230:875_1920x0_80_0_0_bcf4d63a4f96cc6e0facbed2e8751b5b.jpg.webp
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իրեն առաջարկել են հետ կանգնել իր խոսքերից՝ եկեղեցուն պաշտպանելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ասի, թե ով է կոնկրետ իրեն գործարքի առաջարկ արել։
«Կալուգացի՛, ասա՝ ո՞վ ա առաջարկել, ո՞վ, անուն-ազգանուն և էդ պոտենցիալ առաջարկողի աշխատանքի վայրը, որտե՞ղ ա նա հիմա աշխատում։ Ասա՝ ո՞վ ա առաջարկել և որտե՞ղ ա նա աշխատում։ Եթե չասեցիր, ուրեմն…»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին առաջարկել է նաև «դիետա» պահել, քանի որ ըստ Փաշինյանի` Կարապետյանը դատարանում Չինաստանից բերված ուժեղ սնկեր է ուտելու ու հալյուցինացիաների մեջ է ընկնելու։
Հիշեցնենք` մայիսի 7-ին իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ասել էր, թե անցյալ տարի, երբ վարչապետ Փաշինյանը գնացել էր Չինաստան, այնտեղ հատուկ ռեստորաններում փորձել է մարդկանց մոտ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր։ Կարապետյանն ասել էր, թե իր ինֆորմացիայով՝ «դուրը եկել էր» և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան»։